«Իլխաս» թուրքական գործակալության մոսկովյան բյուրոյի գլխավոր խմբագիր Ֆուադ Աբբասովը ազատվել է աշխատանքից: Աբբասովը վերջերս մասնակցություն էր ունեցել ռուսական առաջին ալիքով ցուցադրվող ԼՂՀ հակամարտության հարցով մի քանի հաղորդումների, որտեղ ջանասիրությամբ պաշտպանում էր Թուրքիայի և Ադրբեջանի շահերը:

«Время покажет» հաղորդման եթերում նա մեծ սխալ թույլ տվեց ակամայից խոստովանելով, որ Թուրքիան է հրահրել հակամարտության ծայրաստիճան սրումը տարածաշրջանում: Իր միկրոբլոգում նա գրել է, որ իր՝ աշխատանքից ազատվելը եղել է ռուսական կողմի պահանջը: 

Դեռ հաղորդման ժամանակ բոլորս նկատեցինք, որ Ֆուադը թերանում է տրամաբանության և մտածողության հարցում: Այժմ կրկին. նա հայտարարել է, որ իր հեռանալուց հետո այլևս ոչ մեկ չի կարող պաշտպանել թուրքական շահերը Ռուսաստանում:

Վերոնշյալ հաղորդումը դիտեք հղումով: