ԱԺ նախկին պատգամավոր, «Սիլ Կոնցեռն»-ի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանն այսօր Ազատություն ռադիոկայանի տնօրենի հետ զրույցում անդրադառնալով Երևանի քաղաքապետի  ընտրություններին իր մասնակցությանն ասել  է.«Ես որ ուզեի, ոչ մեկին չէի նայի»։

Խաչատուր Սուքիասյանը խոսելով իր կորցրած սեփականությանը՝ «Բջնի» հանքային ջրերի գործարանին, ասաց, որ դա միայն բրենդ չէր, դա զրոից, նախ՝  ԽՍՀՄ-ի ժամանակ Բջնին չի արտահանվել Ռուսաստան:

«Զրոից  վերացրել է Բջնին և Նոյը: Գործարանը սկսեց աշխատել, այն ինչ-որ արվել է ՌԴ­ում շատ կարճ ժամանակում,  որ սկսեց հայտնի  դառնալ՝ համակարգվեց: Նման արտադրությունը դրսում գտնելը շատ բարդ բան է: Երբևիցե հնարավոր չի լինի նման արտադրանք դուրս հանել և մրցունակ դարձնել»,­ ասաց գործարարն ու հավելեց, որ հանքային ջրերի գործարանում աշխատում էին 1000-ից ավելի մարդ և հարց ուղղեց, թե քաղաքական այդ  որոշումն այդքան արժե՞, որ վնաս տրվեց:

Այսուհանդերձ նա կարծիք հայտնեց, որ   դրանով մնացածին են զսպում:

«Բջնի»  հանքային ջրերի գործարանը հետ կապված դատավարությունն այժմ Եվրոպական դատարանում է.«Դա որ 200 տարի էլ անցնի դա չմարսվող գործողություն է»: Սակայն Խաչատուր Սուքիասյանն այդքան էլ չէր ցանակա, որ դատարանները մեր պետության դեմ որոշում կայացնեն և նախընտրում էր բանակցելու միջոցով հարցի կարգավորումը:

Նոր կառավարության  մասին խոսելիս Խաչատուր Սուքիասյանն ասաց, որ քաղաքական ներկապնակն ամբողջութմբ վերձրած Տիգրան Սարգսյանի նման փորձ ունեցող մարդ չկա.«Տիգրան Սարգսյանը եղել է ԱԺ հանձնաժողովի նախագահ, շատ լուրջ փորձ ունի այս երկրում, այս երկրի ցանակացած հատվածից տեղյակ է»,­ասաց նա:

Իսկ տնտեսական բարեփոխումները քաղաքական համակարգից է կախված, այլ ոչ թե անձից՝ կարծում է Խաչատուր Սուքիասյանը: