Ադրբեջանի կողմից հրահրված 4 օրյա պատերազմում զոհված մայոր Սուրեն Մելքումյանը 4 որդի ուներ: Նա սիրում էր կրկնել՝ դիրքեր եմ բարձրանում, որ երեխաներս ինձնով հպարտանան, պարծենան: Մայորը կարող է հանգիստ լինել. նրա որդիքները միշտ հպարտ կլինեն իրենց հերոս հայրով:
37-ամյա Սուրեն Մելքումյանն իր 5 ընկերների հետ անհետացել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: Նրա մասին տեղեկություններ չկային մինչև ապրիլի 10-ը: Ինչպես լրատվամիջոցներից մեկին պատմել է նրանց հարևանուհիներից մեկը, հարազատների զանգերին Սուրենի հեռախոսով պատասխանել են ադրբեջանցիները:
«Հարազատները չեն հասկացել, թե ինչ են ասել... միայն ամսի 10-ին իմացանք, որ Սուրենի մարմինն ադրբեջանցիները հանձնել են»,- ասել է նա:
Հերոս զինվոր Սուրեն Մելքումյանը Արցախի Պաշտպանության բանակում ծառայում էր 1997թ.-ից: