Ուկրաինայի վարչապետ է դարձել Վլադիմիր Գրոյսմանը: Նա մինչ այժմ զբաղեցնում էր Գերագույն Ռադայի խոսնակի պաշտոնը: Նա թեկնածությանը կողմ է քվեարկել 257 պատգամավոր: Դեմ է արտահայտվել 50 պատգամավոր:
Նոր վարչապետը համարվում է գործող նախագահի ամենամտերիմ համախոհը: Գրոյսմանի կենսագրությունը: 2014թ-ին Կիև տեղափոխվելուց հետո նրա կարիերան կտրուկ աճ արձանագրեց:
Նշենք, որ նոր վարչապետը մեծ ունեցվածքի տեր է: Նրա եկամուտների ուսումնասիրությունից միայն պարզ է դառնում, որ 2014թ-ին նա միայն 54.5 հազար դոլար եկամուտ է ունեցել իր ունեցվածքի վարձակալությունից: