Ապրիլյան պատերազմը ստիպում է քաղաքային իշխանություններին ավելի լայնախոհ ու կազմակերպված լինել: Մասնավորապես, երևանցիները սոցցանցերում իրենց մտահոգությունն են հայտնում այն մասին, Աստված ո՛չ անի, թե Երևանի ռազմապաստարանները, որքանո՞վ են պատրաստ արհավիրքի ժամանակ պատսպարելու երևանցիներին: Արդյո՞ք այս ուղղությամբ արվում են որոշակի քայլեր:
Կարծում եմ լրագրող Վարդ Սիմոնյանի տարածած սույն հաղորդագրությունը շատ տեղին խնդիր է բարձրացնում. «Անհապաղ պետք է վերականգնել նաև Երևանի ռազմապաստարանները. անհապաղ կազմել քարտեզ և թաղ առ թաղ, շենք առ շենք ցույց տալ, թե որտեղ պետք է պատսպարվի յուրաքանչյուրը վերահաս վտանգի դեպքում:
Հասկացանք, որ ռազմապաստարանները ծախել՝ դուքանների, բարերի և վիվառոների եք վերածել, գոնե հիմա սթափվեք. մեր ժամանակը սպառվեց:»
Ակնկալում եմ հուսադրող պատասխան: