Ադրբեջանական կողմը ՄԱԿ-ի հարթակն օգտագործում է ԼՂ-ի վերաբերյալ մեղադրանքներ հնչեցնելու համար։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Բնակչության և զարգացման հարցերով հանձնաժողովի հայկական ներկայացուցչության դիվանագետ Սոֆյա Սիմոնյանը, երբ պատասխանել է Ադրբեջանի ներկայացուցիչ Խանիմ Իբրահիմովայի հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով «տեղահանված ու փախստական դարձած 1 մլն ադրբեջանցիների խնդրի մասին»։
Սոֆյա Սիմոնյանը վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի նախահարձակ գործողությունները խախտել են հրադադարի ռեժիմը, վնասել են խաղաղ բանակցային գործընթացը, ինչպես նաև կոպտորեն ոտնահարել են միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքները։
Նա ևս մեկ անգամ հիշեցրել է Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը ռմբակոծելու ու տարեց բնակիչների նկատմամբ իրագործված անընդունելի բարբարոսությունների մասին։
Ներկայացուցիչի խոսքերով, ապրիլի 10-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ներկայությամբ կայացած զոհված զինվորների մարմինների փոխանակման ժամանակ արձանագրվել է, որ ադրբեջանական կողմից փոխանցված մարմինները եղել են խոշտանգված ու անարգված:
Նա մասնավորապես ասել է. «Նման գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքները։ Դրանք ոչնչով չեն տարբերվում «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների դրսևորած վարքագծից»