Ապրիլի 15-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի հերթական` ութերորդ նիստը, որին մասնակցելու նպատակով ապրիլի 14-ին Երևան են ժամանել Կազմակերպության անդամ պետությունների` Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունները, ինչպես նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը և Միացյալ շտաբի պետը: