Ռուսաստանի դաշնության դեսպանատան ուղղությամբ ձվեր նետվեցին:
Երեևի ռուսներն են մեղավոր, որ մենք իրենցից վարկ ենք մուրում,որ իրենցից իսկ զենք գնենք էժան գնով: Ռուսներն են մեղավոր, որ առձեռ փող չունենք, որ տանք ու ինչ զենք պետք է գնենք:
Ռուսներն են մեղավոր, որ մեր միլիոնավոր քաղաքացիներ իրենց կենսական կարիքներն կարողանում են Ռուսաստանում իրացնել:
Ռուսներն են մեղավոր, որ ՄԱԿ ում ոչ այնքան ժողովրդավարական երկրների հետ քվեարկում ենք Ռուսաստանի օգտին Ղրիմի հարցում ,իսկ Ադրբեջանը դեմ,որ մտնում ենք ԵՏՄ,որ ի տարբերություն Ադրբեջանի,որը հանեց Գաբալայի ռազմակայանը,գլխներիս վրա ենք պահում Գյումրու ռազմաբազան ու չենք կարողանում այս ամենի համպատասխան գինը պահանջել և ստանալ:
Ռուսներն են մեղավոր որ մասնակցում ենք ԵՏՄ վարչապետերի գագաթաժողովին, որ ի սատարումն Ադրբեջանի էր անցկացվում Մոսկվայում:
Ռուսներն են մեղավոր, որ մեր պառլամենտը գազի խայտառակ պայմանագիրը ստորագրեց և զրկեց մեզ Էներգետիկ այլընտրանքի ակնկալիքից:
Ռուսներն էին մեղավոր,որ մենք պարտքեր էինք կուտակում,բայց ներքաղաքական իրավիճակից ելնելով ասում էինք պարտք չկա,իսկ վերջում պարտքը մարեցինք մեր պետական ունեցվածքով:
Ռուսներն են մեղավոր, որ էժան գազը մեր սահմանի վրա կրկնապատկվում է:
Ռուսներն աչքիս լույսը չեն, բայց ցույց անելուց ու ձվեր նետելուց առաջ պետք ա ձվերը ձեռք բերել ներսում:
Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից: