«Առավոտ» թերթը գրում է.
«Այս օրերին սոցիալական ցանցերում հնչող կուլակաթափության կոչերը մեր զրուցակից ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը էմոցիոնալ կոչեր է համարում. «Ես վստահ եմ՝ երկրի նախագահն այնքան ազդեցություն ունի այդ օլիգարխների, մեծահարուստների վրա, որ եթե ձեռքը սեղանին խփի ու հաշիվ պահանջի, ամեն ինչ շատ արագ կկարգավորվի: Սպառազինության պակասը, որքան հասկանում եմ, պատճառ դարձավ, որ մեր շատ երիտասարդներ առյուծաբար կռվեն, մաքառեն ու զոհվեն:
Մենք պարտավորություն ունենք այդ երիտասարդների և նրանց ընտանիքների առջև: Այս փորձն այլևս չպետք է կրկնվի: Վստահ եմ, որ Հայաստանում այդ գումարները կան, եթե դուրս են տարվել, պիտի վերադարձնել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: