«Ժողովուրդ»-ը փորձել է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում իր ընկերոջ` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գործելաոճին: Ինչպես հայտնի է՝ ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմի օրերին Բելառուսը սատարեց Ադրբեջանին:

Ի պատասխան՝ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց. «Այո՛, իրականում Գագիկ Ծառուկյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուց ի վեր ունեն սերտ բարեկամական հարաբերություններ:

Եվ միևնույն ժամանակ պետք է նկատի ունենալ, որ դրանք պարզ մարդկային հարաբերություններ են և ոչ թե պաշտոնական կամ առավել ևս պետական: Նման հարցերը քննարկվում են պետական խողովակներով և դիվանագիտական խողովակով, կարծում եմ, որ Հայաստանը պատշաճ կերպով ներկայացրել է իր վերաբերմունքը այս հայտարարության վերաբերյալ:

Իսկ ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանին, ապա մեկ վայրկյան անգամ չկասկածեք, որ նա աշխարհի ցանկացած վայրում ցանկացած միջավայրում մեր պետության շահն ու հեղինակությունը միշտ կարողանում է պատշաճ կերպով պաշտպանել»»:

 

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: