«Ասում են, թե այս օրերին իշխանական կուլիսներում մեծ շարժ ու լուռ պայքար է ընթանում, որովհետև շատերն են կարծում, որ և ՊՆ-ում, և ԱԳՆ-ում տեղի են ունենալու կադրային շարժեր։ Այս տեսանկյունից «հարկավորների» միջև պայքարն անչափ բևեռացվել է՝ թե տեղեկատվական հարթությունում, թե ենթակուլիսային «բաժանմունքներում»։ Բաղձալի պաշտոններ երազողները, սեփական մարդկանց «առաջ բրթողները» շատ-շատ են, իսկ «աթոռները»՝ սահմանափակ։ Այնուհանդերձ, լավատեղյակները պնդում են, որ այս փուլում Սերժ Սարգսյանը, որքան էլ «իսկապես դժգոհ է որոշ պաշտոնյաների աշխատանքից, մանավանդ վերջին շրջանում՝ ղարաբաղյան հիմնախնդրի սրացման ֆոնին, այնուհանդերձ որևէ կտրուկ կադրային շարժ, փոփոխություն երբեք չի անի»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: