Գործադիր մարմնի այսօրվա նիստից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն արձագանքելով Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հնարավորություններին՝ ասաց, որ քննարկելու խնդիր է:

«Քննարկելու խնդիր է, թե ինչ է դա տալիս մեզ, ինչ ենք շահում դրանից, ինչ ենք կորցնում: Ցանկացած հարց ոտքի վրա չի լուծվում և չի լուծվում միայն այն պատճառով, որ մեր թշնամու դրդմամբ մեկը արեց սխալ քայլ, որից հետո դու ընդհանրապես խռովում, դուրս ես գալիս: Դա նրա նպատակն է, իսկ մեր նպատակն ուրիշ է»,-ասաց Շավարշ Քոչարյանը: