1994թ.-ին մեր պատերազմը կարելի է ասել կիսատ մնաց: Մենք չվեջացրեցինք այն, ինչը որ սկսեցինք: Այս մասին այսօր «Ելակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսին ասաց «Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը՝ հավելելով. «մենք թողեցինք, նրանք բարջավաճեին մի 20 տարի ու էլի, նորից, նույն ուժով հարձակվեին»:
«Ինքը իր ձեռագիրը երբեք չի փոխելու: Ես Սումգայիթի դեպքերին լավ ծանոթ եմ: Եթե մի ազգ կարող է 6 ամսեկան երեխեքին պարզապես եփի, եթե մի ազգ կարող է ծեր մարդկանց գլխատի, եթե մի ազգ կարող է էրեխեքին այլանդակի ու սպանված ուղարկի... այդ ամեն ինչը, եթե քո աչքերով ես տեսնում, այլևս ոչ ոք չի կարող քեզ հակառակ բանը ապացուցի: Ինձ համար ամենալավ թուրքը, սատկած թուրքն է: Թուրքիայի ծրագիրը շարունակում է Ադրբեջանը, որպեսզի հանկարծ հետ չմնա: Իրենց սպեցնազը պատրաստվել է հենց Թուրքիայում: «Ադրբեջան» հասկացողությունը կռվել չգիտի, ինքը մենակ կարա մտնի գյուղ ու վայրագություններ անի»,- մանրամասնեց նա:
Նշենք, որ ասուլիսին ներկա էր նաև «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը, ով ասաց. «Ադրբեջանը ևս մեկ անգամ կրվելու է այս պատերազմը, մենք տոնելու ենք հաղթանակ: Պատերազմի ավարտը մենք տոնելու ենք Բաքվում, «Девичья башня»-ում ծածանվելու է հայոց եռագույնը և Ադրբեջանը, այս անգամ ծնկաչոք, ամբողջ աշխարհի հետ չի կարողանալու մեզ հետ լեզու գտնել»: