Կառավարության ծրագիրը` ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքներին ամենամսյա նյութական օգնության ծրագիր մշակել, ինձ բնավ դուր չեկավ: Մինչ ապրիլի պատերազմը թշնամու դիվերսիոն հարձակումներից ու արձակած փամփուշտներից բազմաթիվ զոհված տղաներ ունենք, որոնց ընտանիքները նույնպես չպիտի անտեսվեն:

Սա ավելի արդար կլինի:

1.Գուցե ավելի նպակահարմար կլինի ուսումնասիրել ԲՈԼՈՐ զոհվածների ընտանիքների սոցիալական վիճակը ու օգնել կարիքավորներին:

2. Զգալի արտոնություններ ու զեղչեր սահմանել բոլոր զոհվածների ընտանիքների անդամների համար` ԱՆՎՃԱՐ ուսումից մինչև ԱՆՎՃԱՐ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ:

3. Ոչ մի դեպքում չպետք է անտեսվեն վիրավորները: Նրանց ապաքինումը գուցե նաև շատ ավելի կարևոր հարց է, որը լուծում է պահանջում: Հատկապես խոսքը գնում է ստացված վնասվածքների հետևանքով անաշխատունակ դարձածների մասին:

Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջից: