Ռուս պաշտոնյաների հայտարարությունները բացի այն, որ մեղմ ասած անտրամաբանական են, որոշ դեպքերում նաև զարմացնող են: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը երեկ Ագային ժողովում կրկնում է ռուսական կողմի չարչրկված մոտեցումը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը որպես տնտեսական գործոն դիտարկելու հանգամանքը: Նման մոտեցման անտրամաբանական ու դաշնակցային հարաբերությունների մեջ չտեղավորվող լինելու մասին երևեի թե իմաստ չկա անդրադառնալու: Բյաց, Չեկալինը հայտարարում է մի կարևոր բան. եթե Ռուսաստանը չվաճառի Ադրբեջանին ռուսական զենք, ապա դրա տեղը Ադրբեջանում կհայտնվեն ՆԱՏՕ-ի անդամ երկրի զենքեր, որոնք ավելի սարսափելի ու մահաբեր են: Գրողը տանի, դուք կատարեք ձեր դաշնակցային պարտավորությունները, Ադրբեջանն ումից ուցում է թող առնի: Բայց այստեղ զարմանալին նա է, որ ռուս պաշտոնյան իր ելույթի հակասականության մեջ խոստովանում է, որ արևմտյան զենքերն ավելի հզոր են, քան ռուսականը: Թե՞ ցանկանում է դրանով հայկական կողմին վախեցնել արևմտյան զենքերով...Մեղմ ասած տարօրինակ ու զարմանալի է:
Լևոն Հովսեփյան