Ապրիլի 2-ից հետո առաջին հրադադարն է, արդեն օրերը մոռացել եմ , որ օրը ինչ է պատահել, բայց հիշում եմ ինչ-որ հանդիպում կար, դե հանդիպումներից քաշված ազգ ենք , հանդիպումների վրա հույս չենք դնում, բայց էտ մի քանի օրվանից հետո էտ հանդիպումը մի տեսակ ոգևորող էր: Հրադադար էր մինչև ժամը 17:00-ն: Հրադադար մի քիչ ճոխա հնչում, բայց անունը այդպես է դրված, քանի որ թշնամին մեկ-մեկ է կրակում ու թեթև զենքերից, անօդաչու թռչող սարքերն էլ չեն տրաքում քաղաքներում , նկարում ու գնում են , կամ մերոնց կողմից խփվում: Ինչ որա է հրադադար է:
Մի օր առաջ թշնամին Սմերչ տեսակի զինամթերքով կրակել է Ջրականի /Ջաբրաիլի/ ուղղությամբ: Արկը մխրճվել է ասֆալտի մեջ ու բարեբախտաբար չի պայթել: Գնում ենք էտ կողմի դիրքեր , համ էլ արկը կտեսնենք: Դե ճանապարհին ընկած Գռադի արկերը արդեն սովորական են, մի քանի օր առաջ Մարտակերտ մտնելուց հենց գլխներիս վրայով անցավ ու ընկավ քաղաքի մեջ, էտ արդեն սովորական է, ուշադրություն չի գրավում: 100 կիլոմետրից ավել գնում ենք՝ սարեր, չոլեր, ամայի տարածքներ, քանդված բնակավայրեր , որ արդեն քանի տար է մարդ ոտք չի դրել: Բարձրաձայն չենք խոսում , բայց դեմքներիս դաջված է ՝ իսկ եթե...չէ, բայց հրադադար է, դժվար: Հույս ենք տալիս ու գնում ենք: Ճանապարհը երկար է, ամեն սար բարձրանալուց մտածում ենք, որ վերջինն է , բայց գագաթին հասնելուց նորն է երևում: Նոր օդից կախված հարցեր են դաջվում դեմքներիս ու նոր հուսադրող պատասխաններ ենք հորինում. Իսկ եթե սխալ ենք գնում, իսկ եթե.....իսկ եթե.... և այլն: Հեռվում , շատ հեռվում , մի քանի սար այն կողմ տների կտուրներ են երևում, սկսում ենք քննարկել ՝ հայկական են , ադրբեջանական են , թե պարսկական են... խառը քննարկումներ են լինում , վերջում պարզվում է , որ մեկը հաստատ գիտի , որ հայկական են , մյուսը լսել է , որ պարսկական են , էն մեկը այդտեղ կռվել է ՝ հաստատ ադրբեջանական են: Մի խոսքով ասել-խոսելով, մտքում իրար հետ կռիվ անելով հասանք արկին: Դրանից հետո շտապեցինք դիրքեր: Տղերքին տեսանք : Մեկը հպարտությամբ պատմում էր , որ մի օր առաջ տանգա խփել, խփելը որնա հենց լյուկի մեջա կախել: Հպարտ տղերք էին:
Արդեն մոռացել էինք ժամի մասին , մոռացել էինք, որ դիրքերում ենք ու թշնամու նշանառության տակ: Լսվեց հրամանատարի բարձր ձայնը՝ Ժողովուրդ հրադադար է , բայց 5 րոպեյից կսկսվի: Նայեցինք ժամին 16:55 է...
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: