«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ անմիջապես ընտրական տեղամասերից առցանց ռեժիմով տրամադրվող տվյալների հիման վրա գործող realelections.am կայքի հաղորդմամբ՝ Հրազդանում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը:

Ըստ կայքում հրապարակված արդյունքների՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը ստացել է 12 221 քվե, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը՝ 10 158 քվե, «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Միսակյանը՝ 1 204 քվե: 834 քվեաթերթիկ համարվել է անվավեր: