Հայաստանի հավաքականը չկարողացավ ընկերական խաղում հաղթել Լյուքսեմբուրգի թիմին: Խաղն ավարտվեց 1-1 հաշվով:
Լյուքսեմբուրգից հաջողության հասավ Մարիո Մուչը, իսկ Հայաստանի հավաքականից՝ Էդգար Մանուչարյանը:
Վարդան Մինասյանը մեկնարկային կազմում ընդգրկել էր գրեթե բոլոր առաջատարներին: Բացակայում էր միայն Յուրա Մովսիսյանը: