Հրադադարը ֆուֆլո է, դրան հավատացողները հեքիաթասերներ:

Չի եղել ու չկա հրադադար: Դեռ Արցախյան պատերազմներից հետո հրադադար կոչված միֆը սավառնում է Արցախի երկնքում ու տղերքի կյանքի հետ խաղում: Հիմա էլ հրադադար է, անցած 25 տարիների պես հրադադար է, էլի ամսվա մեջ մի քանի անգամ իրար կրակելու ու սպանելու ենք, էլի ծնողները երկու տարի անհանգստանալու են իս զավակների համար, քանի որ հրադադար է: Պատերազմի մեջ ենք մենք ու թշնամին, մեզ հրադադար են պարտադրում այլ երկրների ղեկավարները: Դե երևի նրանք մեր մասին ավելի շատ են մտածում , մենք էլ խելոք ենթարկվում ենք: Հրադադարը սկսեց սավառնել երկնքում , երբ հայկական զինված ուժերը ուշքի գալով հանկարծակի հարվածից, սկսկեցին հարձակվել, առաջին մեկ-երկու հարվածից թշնամու զորքը հասկացավ մոտալուտ խայտառակությունը և մուրաց հրադադարը:Այդ պահին մենք պետք է թքած ունենայինք բոլոր երկրների ու կազմակերպությունների հորդորներին ու գնայինք մինչև վերջ, արդեն ժամը եկել էր, պետք չէր լսել ուրիշներին, պետք էր վերջնականապես լուծել հարցը: Երբ հարձակվում է թշնամին , հրադադար չէ, երբ մենք ենք սկսում հարձակվել , հրադադարը սկսվում է: Հրադադարը ավելի շատ կյանքեր է խլում:

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: