«Եվրոպայի Խորհրդի հարգարժան անդամներ,

Իմ անունը Սոֆի է: Ես հայ եմ: Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել ամբողջ հայ ազգի մտահոգությամբ:

Մոտ երկու տասնամյակ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում բնակվող հայերը կառուցել են խաղաղ և դեմոկրատ երկիր: ԼՂՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությունն ու օրենսդրությունն այնպիսին է, որ շատ զարգացած երկրներ կարող էին նախանձել:

Դժբախտաբար, մեր հարևան Ադրբեջանը շարունակում է մնալ բռնապետություն, որը ղեկավարվում է իշխանության ծարավ, կոռումպացված կառավարության կողմից, որտեղ մարդկանց իրավունքների խախտման դեպքերը շատ են: ԼՂՀ-ի ժողովուրդը ցանկանում է ունենալ խաղաղ դեմոկրատիա, ոչ թե վայրի բռնապետություն: ԼՂՀ-ի (Արցախի) հայերը երբեք չեն կարող խաղաղության մեջ ապրել Ադրբեջանի տիրապետության ներքո:

Ադրբեջանն իրականացնում է վայրի պատերազմական հանցագործություններ` խախտելով մարդկային իրավունքներ:

Մի բան է պատերազմի գնալը, մեկ այլ բան` պատերազմը հանցագործություններ կատարելու միջոց դարձնելը: Անցած մի քանի օրերի ընթացքում ադրբեջանական բանակը ռմբակոծում էր տներ և դպրոցներ, սպանում երեխաների և ծերերի, անդամահատում զոհվածների մարմինները: Սա, միանշանակ, անընդունելի երևույթ է: Ես մեծապես դատապարտում եմ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականցվող հանցագործ քայլերը և խնդրում, որ կանգնեցնեք Ալիևին և ասեք ոչ ռասիզմին: #SayNoToRacism #StopAliyev

Հարգանքներով`

Սոֆի Մխեյան` երգչուհի