«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԵԽԽՎ քաղաքական բյուրոն որոշել է գարնանային նստաշրջանում չքննարկել ԼՂՀ հակամարտության խնդիրը, չնայած 3 հարց է առաջարկված եղել այս թեմայով։ Մեկը ֆրանսիացի պատգամավորի առաջարկն էր՝ «ԼՂ հակամարտության վերջին և ողբերգական սրացումը» թեմայով, երկրորդը՝ ադրբեջանցիներինը՝ «ԼՂ-ում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճը» վերնագրով, և հայկական առաջարկը՝ «Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները ԼՂ-ի հանդեպ իրականացված ագրեսիայի ժամանակ»: ԵԽԽՎ-ն որոշել է քննարկել «Պանամական փաստաթղթերը»։ Մեր պատվիրակները, բացի բոցաշունչ ելույթներից, ԵԽԽՎ անդամներին են բաժանել բրոշյուրներ՝ Ադրբեջանի կողմից վերջին իրադարձությունների ժամանակ կատարված վայրագությունների փաստերով և լուսանկարներով։

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: