«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ում սպասում էին, որ ՀՀ ԱԺ և ՌԴ Պետդումայի ՆԳ և ԱԱ մշտական հանձնաժողովի համատեղ փակ քննարկումներից հետո Պետդումայի ներկայացուցիչները կմեկնեն Ղարաբաղ` լրացնելու Արցախ այցելած Լիտվայի, Հունաստանի խորհրդարանականների ցանկը, սակայն վերջիններս հրաժարվեցին մեկնել «ընթացակարգային» խնդիրների պատճառով, չնայած նախնական պայմանավորվածություններ կային, և ՌԴ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը հայտարարել էր ապրիլի 5-ին, որ պատվիրակությունը մեկնելու է Ղարաբաղ` վիճակն ուսումնասիրելու:
ՌԴ Պետդումայի ներկայացուցիչները չստորագրեցին նաև համատեղ հայտարարությունը` պատճառաբանելով, որ Պետդումայում 3 նման հանձնաժողով կա, և նրանց հետ նույնպես պետք է այդ հայտարարությունը քննարկվի, համաձայնեցվի:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` ռուսական կողմի «պրետենզիաները» հիմնականում առնչվել են «ԼՂ-ի նկատմամբ ագրեսիան» եզրույթին, ինչպես նաև Ադրբեջանին դատապարտելու մոտեցմանը: Ռուսաստանում չե՞ն ուզում նեղացնել «յոլդաշ» Ալիևին, հարցրինք մեր զրուցակցին: «Ոչ, ոչ, պետք չէ այդպես միանշանակ, մի շտապեք, կգնան, կքննարկեն, կուղարկեն հայտարարության տեքստը, նոր եզրակացություններ կանենք, դեռ սպասենք»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: