ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն այժմ դիմում է ԵԽԽՎ-ին։ Ադրբեջանի պատվիրակ Գանիրա Փաշաևան հարց է ուղղել ադրբեջանցի ներքին տեղահանված անձանց և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Եվրոպական հանձնաժողովի նախագահը շատ կարճ և հստակ կերպով պատասխանեց. «Ես միայն մի բան կարող եմ ասել Ադրբեջանին. դադարե՛ք կրակել, դադարե՛ք կռվել», ինչին հաջորդեցին Վեհաժողովի անդամների ծափահարությունները»:
Դադարե՛ք կրակել, դադարե՛ք կռվել. ուղերձ` Ադրբեջանին
Ադրբեջանի պատվիրակ Գանիրա Փաշաևան հարց է ուղղել ադրբեջանցի ներքին տեղահանված անձանց և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: