Երևանում այսօր կայացավ երթ՝ ի պաշտպանություն հայազգի բարերար Լևոն Հայրապետյանի: «Ազատություն Լևոն Հայրապետյանին» գրությամբ պաստառներով և «ազատություն» վանկարկելով՝ երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից քայլեցին դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարության շենք, ապա Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն: