Քիչ առաջ ՀՀ պաշտպանության վերանշանակված նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ  այն քաղականան ուժը, որ այսօր հասել է որոշակի հաջողության և նաև Երևան քաղաքի ընտրություններում որոշակի կշիռ ունի, ըստ նրա` ճիշտ որոշում է կառավարությունում փոփոխություններ իրականացնելը:

Սեյրան Օհանյանը նշեց, որ դա ՀՀԿ-ի  որոշման խնդիրն է:

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք կառավարությունը գոհ է Սեյրան Օհանյանի աշխատանքից, որ վերջինս կրկին վերանշանակվեց՝ Պաշտպանության նախարարի  պաշտոնում, ՊՆ նախարարը պատսախանեց.

«Իմ աշխատանքի գնահատականը կարող է տալ իմ վերադասը, այն հասարակությունը որտեղ, որ գոյություն ունի իմ գերատեսչությունը, այն դժվարությունները, որտեղ իմ գերատեսչությունը համապատսախան ծառայություն է իրականացնում»: