ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության կենսաթոշակային ապահովման բաժնի պետ Արմեն Աղաբալյանը խոսելով ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների սոցիալական օգնությունների մասին, ասաց, որ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, անկախ կենսաթոշակային տարիքի լինելու հանգամանքից աշխատանքային կենսաթոշակ ստանալուց կամ հաշմանդամության կենսաթոշակ ստանալու հանգամանքից, կնշանակվի ամենամսյա պարգևավճար կառավարության որոշման համաձայն, որը կազմում է 30 հազար դրամ, որը համամասնորեն բաժանվում է ընտանիքի անդամների միջև:
«Զոհված զինծառայողների վերաբերյալ տարածքային զինկոմիսարիատների միջոցով ուղարկվում են զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն, գրանցվում են փաստաթղթերը, ընտանիքի անդամներին բացատրվում են նրանց իրավունքները»,-ասաց նա: