ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմ՝ Լևոն Հայրապետյանի առողջությունը վտանգող պայմանների վերացման և անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման հարցով:

Պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել Լևոն Հայրապետյանին գերբնակեցված խուց տեղափոխելու կապակցությամբ՝ նշելով, որ վերջինս ամենօրյա բժշկական օգնության և հսկողության կարիք ունի, և դա կարող է լուրջ սպառնալիք լինել Լ. Հայրապետյանի առողջության և կյանքի համար:

Արման Թաթոյանը խնդրել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Լևոն Հայրապետյանին բժշկական օգնություն ցուցաբերելու և վերջինիս առողջությանը վտանգող պայմանների վերացման ուղղությամբ: