Էրդողանն ընդլայնում է բանակի ներգրավվածության օրենսդրական հիմքերը: Թուրքիայի կառավարությունը օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնում, որի նպատակը երկրի ներսում քրդերի դեմ պայքարում բանակին լայն լիազորությունների տրամադրումն է: Բացի այդ, երկրի տարածքում հակաահաբեկչական գործողություններին մասնակցած զինվորականները վերցվում են հատուկ երաշխավորության տակ, այսինքն` նրանց նկատմամբ հետաքննություն կարող է իրականացվել միայն պաշտպանության նախարարի թույլտվության դեպքում:
Սրանով թուրքական բանակին լայն լիազորություններ են տրվում երկրում ոչ միայն ՔԲԿ-ի, այլև քրդական բնակչության դեմ լայնամասշտաբ գործողությունների համար, քանի որ բանակայինների կողմից իրականացված ռազմական հանցագործությունների պնդումների հիման վրա հետաքննություն կարող է ընթանալ միայն հատուկ թույլտվության պարագայում: Թուրքական բանակն օրենսդրորեն «ձեռքերի ազատություն» է ստանում:
Լևոն Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից: