Ծայրահեղությունից ծայրահեղություն... «Միշտ էլ էդ ենք եղել» ասել ես չեմ սիրում, բայց գնալով համոզվում եմ, որ իրոկ մեր մեջ կա մի խավ, որ ոչ մի կերպ չի տեղավորվում բանական մարդու իմ պատկերացման մեջ: Պատերազմի օրերին մարդկանց անձնազոհության, իրար օգնելու, սատարելու և այլ մարդկային դրսևորումների հետ մեկտեղ եղան և լրիվ «գնդակահարության» արժանի «մարդիկ»: Օրինակ ռազմական հագուստի և որսորդական իրերի խանութ, որ հագուստի, կոշիկների, ձեռնոցների, գոտիների ու ժիլետների գինը եռակի թանկացրեցին: Երևան Ստեփանակերտ մայրուղու վրա գազի կալոնկաներ որ բացահայտ խաբում էին հաճախորդներին, թալանում, բառիս բուն իմաստով: Ընդհանրապես մենկ էն 89-90 թվականի «ո՞ր բենզինից ես ուզում ապեր էս տասվեց լիտրանոց քսան լիտրանոցի՞ց, թե 18 լիտրանոց 20 լիտրից» աշխարհում չլսված «ափաշքարա» թալանից էդպես էլ առաջ չանցանք: Գազի լցակայաններում նկատած կլինեք գների խիստ տարբերություն… Որպես ժամանակին էդ ոլորտում աշխատող ասեմ, որ գազի սակագինը մեկ խորհանարդ մետր գազի համար մոտավորապես 180 դրամ է: Այնպես որ եթե տեսնում եք գինը 175, կամ 160 դրամ, ուրեմն կամ վաճառողն է ապուշ կամ դիմացինին է ապուշի տեղ դնում: Որպես կանոն և տեսնելով գազալցակայանների եկամուտները պարզ է որ երկրորդ տարբերակն է գործում: Լավ, շատ չմանրանամ, գիտենկ, որ գազը համարյա բոլոր տեղերում վաճառվում է մինիմում 220 դրամով, բայց... Նույնիսկ էս սակագնով, որը տարբեր տեղերում գրվում է տարբեր թվանշաններով սկսած 160-ից մինչև 200, եթե հաշվում ես բալոնիդ պարունակության հնարավորությունը, գազի ջերմաստիճանը և այլ գործոններ, ապա գանձվող գումարը շատ տեղերում գերազանցում է նույնիսկ սպասված խաբեության աստիճանը՟: Օրինակ երբ ես ճամփին պատահած մի գազալցակայանում խնդրեցի բացատրել թե ինչպե՞ս է 180 դրամ խորհանարդ մետր սակագնով վաճառվող գազը իմ մեքենայում լիցքավորվել 5450 դրամի.... Եթե բաժանենք 180-իկստացվի մոտ 30 խորհանարդ մետր գազ: Իմ մեքենայի բալոնները 200 ճսման դեպկում կարող են լիցքավորել 16 խորհանարդ մետր գազ, եթե հաշվենք որ լիցքավորում են 250 ճնշումով, ապա մեկ քառորդով ավել այսինքն մաքսիմում 20 խորհանարդ: Դա դեռևս գազի իդեալական 20c ջերմաստիճանի դեպքում: 30 խորհանարդ լցնել կնշանակի թույլատրվածի կրկնակի չափով ինչի դեպքում բալոնը պետկ է պայթի իսկ ճնշումը պետկ է առնվազն 400 ցույց տա: «Ապեր մենկ խոռանարդով ենք լցում» եղավ պատասխանը, ու ինձ ցույց է տալիս էկրանը հետվի կողմից որպես ապացույց « հենա 26 խորհանարդ լցրել ենք» Ընկեր ջան դու կարող է մետր վայրկյանով էլ լցնես քանզի ըստ երևույթին ձեր ֆիզկուլտուրայի և մաթեմատիկայի դասատուն նույն անգլերենի դասատուն է եղել, բայց ինձ քո գլխի երկրաչափական ձևի անունով չես շփոթեցնի, նորից եմ ասում, 180 դրամով մեկ ու վեց բալոնը ո՞նց ես 5450 դրամի գազ լցրել, մանավանդ որ բալոնը դատարկ էլ չէր... Մի խոսքով այ նման առերեսորեն ու լկտիաբար մարդկանց խաբող, թալանող, քցող բիզնեսների ու մարդկանց ակնհայտ անպատժելիուտյունն է, որ չի թողնում մեր երկիրը ծաղկի: Հայոց Ազգային Գվարդիան պայքարելու է նման երևույթների դեմ նույնպես, և պահանջելու ենք, որ այլևս մեր քաղաքացիներին իրենց նախնիների տեղը, այսինքն էշի տեղ չդնեն, սկսած կանաչի վաճառողից վերջացրած ամենամեծ բիզնեսմեններով....

Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից: