«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վրաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան յուրի Վարդանյանը անցած տարվա ընթացքում 173 հազար 281 դոլար արժողությամբ բնակարան է գնել: Նրա փոխառության չափը անցած տարվա սկզբին կազմել է 200 հազար դոլար, իսկ տարեվերջին՝ ավելի քան 26 հազար դոլար:

Դեսպանի դրամական միջոցները անցած տարի կազմել են 3 մլն 350 հազար դրամ և 22 հազար դոլար: Նա իբրև եկամուտ հայտարարագրել է իր՝ դեսպանի աշխատավարձը, որն ամսական կտրվածքով կազմում է 2 հազար 454 դոլար: Դեսպանի կինը՝ Էլեոնորա Վարդանյանի հայտարարագիրը շատ աղքատիկ է: Նա հայտարարագրել է միայն 2 հազար 472 դոլարի եկամուտ, իբրև «այլ եկամուտ»:

Ավելի մարամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: