2 օր առաջ Լենքորանում տեղի ունեցած 3 բարձրաստիճան շիա հոգևորականների ձերբակալության առթիվ Ադրբեջանական Հանրապետության Ներքին գործերի նախարարության և գլխավոր դատախազության տարածած հայտարարությունը փաստում է, որ ձերբեկալության պատճառը միայն «կրոնական ծայրահեղականությունը» չի եղել, ինչպես նշում էին լրատվամիջոցները: Հաղորդագրության մեջ ասված է. «Ձերբակալվել են Լենքորան քաղաքի բնակիչներ Գիսմեթ Իսաևը և Վուղար Իսմայլովը, ովքեր ազգային, կրոնական դաշտերում անջատողական գաղափարներ են տարածում, քաղաքացիներին զանգվածային պառակտման և իրավապաշտպան ուժերի հետ բացահայտ բախումների կոչեր անում»:
Երկու հակիրճ եզրահանգում՝
ա) Բաքվի բռնատիրությունը լրջորեն անհանգստանում է քառօրյա պատերազմից հետո տեղաբնիկ ժողովուրդների շրջանում նկատվող դժգոհություններից, և այս ձերբակալությունները կոչ է բոլոր այդ ժողովուրդներին՝ չփորձել որևէ միջոցառում ձեռնարկել:
բ) Ձերբակալվածներին շատ լավ են ճանաչում Իրանում, քանի որ բացի այն, որ իրանական մամուլը շատ արագ արձագանքեց այս դեպքին, այլև հայտնեց՝ թե այս անձինք ինչ հոգևոր աստիճան ունեն և շիայական որ սրբավայրերում են եղել, այն դեպքում, երբ ադրբեջանական մամուլում այդ մասին որևէ լուր չկա:
Արտյոմ տոնոյանի ֆեյսբուքյան էջից: