Ապրիլի 21-ին, ժամը 14.23-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի թիվ 1 դպրոցին հարակից հոսող Ողջի գետում կնոջ դի է նկատվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գետից դուրս են բերել 1937 թ. ծնված Ա. Խ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: