Թուրքիայից հետո Ադրբեջանի թերևս երկրորդ ամենակարևոր դաշնակիցը Պակիստանն է՝ երկիր, որը նույնիսկ չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը:
Եթե համառոտ բնորոշելու լինենք այս պետությունը, ապա իրականում գործ ունենք բազմաթիվ էթնիկական, դավանական, քաղաքական և սոցիալական խնդիրներով ներքուստ պառակտված, սակայն ռազմականացված միջուկային տերության հետ, որը հակահայկական դիրքորոշումներ է որդեգրել բացառապես ադրբեջանական և թուրքական լոբբիստական ակտիվ միջամտության պատճառով:
Առաջիկայում Երևանում անցկացվելիք «Ավրորա» մրցանակաբաշխությանն առաջադրվել է նաև Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատ» կազմակերպության գլխավոր քարտուղար Սաիդամ Ղուլամ Ֆաթիման, անձ, ով լայն ճանաչում ունի Պակիստանի ներսում և իրոք արժանի է դափնեկիր դառնալու։
Այս առումով, բացի նշված մրցանակաբաշխության մարդասիրական կողմից, չափազանց կարևոր կլինի, որպեսզի Հայաստանի սահմանած մրցանակը բաժին հասնի հենց հայտնի պակիստանուհուն, այդպիսով՝ Երևանի և Իսլամաբադի միջև ստեղծելով գոնե ժողովրդական դիվանագիտության առաջին կամուրջը:
#պակիստանի_արմանի_բհայիբհայի