«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուց «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչպես է նա գնահատում այն փաստը, որ քառօրյա պատերազմից հետո ապրիլի 5-ին ձեռք բերված զինադադարի պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը: Պարզվում է՝ եվրոպացի դիվանագետը նույնիսկ ներկա պայմաններում իր լավատեսությունը չի կորցրել. «Ես լավատես եմ, ես հավատում եմ, որ նույնիսկ այս շարունակական կրակոցների պարագայում կգա այն պահը, երբ մենք կհասնենք կարգավորման և կկարողանանք ապահովել արդյունավետ երաշխիքներ՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար:
Հայերը ցուցաբերեցին ազգային միասնականություն այս դժվար փորձության ժամանակ, բոլոր քաղաքական կուսակցությունները միավորվեցին, կոչ եմ անում հայերին լինել նույն կերպ միասնական այժմ»,- ասաց Պյոտր Սվիտալսկին»:
Ավելի մանրայմասն կարդացեք թերթի այսօրվա համարում: