Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվել է Անահիտ Սարդարյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի` 21-ամյա Ա.Սարդարյանը 2012թ. սեպտեմբերին սեռական շահագործման ենթարկելու նպատակով մարզի գյուղերից մեկի 17-ամյա բնակչուհի 1995թ. ծնված Ս.Թ.-ին երեք օրով «հանձնել է» ոմն Վաչագանի:
Վերջինս աղջկան երեք օր պահելու և սեռական հարաբերություններ ունենալու համար Ա.Սարդարյանին վճարել է 20 000 դրամ գումար:
Նախաքննության մարմնի եզրակացությամբ` Ս.Թ.-ն ենթարկվել է սեռական շահագործման:
Ա.Սարդարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:Գրում է` «Ժամանակը:


