Թերթը գրում է, որ երեկ երկվորյակ եղբայրներ Հովհաննես և Հակոբ Մանուկյանները, ովքեր ծառայում են Իջևանի զորամասերից մեկում և արձակուրդ են եկել, Երևանում դանակահարվել են և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

«Հայկական ժամանակ» թերթը, հղում անելով shamshyan.com կայքին, տեղեկացնում է, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Թղթակցին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկացրել են, որ մանրամասներ կներկայացնեն այսօր: