Ապրիլի 22-ին, ժամը 09.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 86 շենքի մոտակայքում քաղաքացին ինքնասպանություն է գործել (դին գտնվում է շենքի մոտակայքում). անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ թիվ 86 շենքի մոտակայքում առկա է անձը չպարզված քաղաքացու դի (միջին տարիքի տղամարդ):
Փրկարարները շենքի բակում կատարել են լվացման աշխատանքներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու փրկարարները նշված շենքի բակում հայտնաբերել են 20-22 տարեկան տղայի դի, ում ինքնությունը պարզվում է: