Ժովովուրդ թերթը գրում է մայիսի 3-ին Մալիբու սրճարանի հարևանությամբ գտնվող շինհրապարակում գործարար Կ.Շահմուրադյանի և Ռ.Թոփալյանի վիճաբանության և կռվի մասին` հիշեցնելով, որ ըստ Ռ.Թոփալյանի` գործարարն իրեն ծեծի է ենթարկել: Վիճաբանության պատճառը եղել է դիզայներին իր կատարած աշխատանքի դիմաց չվճրելը:

Այս կապակցությամբ թղթակիցը զրուցել է Կ.Շահմուրադյնաի հետ, ով այն դիտարկմանը, որ Թոփալյան դիմելու է Նախագահ Ս.Սարգսյանին, պատասխանել է. «Դե թող դիմի, չէ՞ որ իմ առողջական վիճակն էլ պետք է ուսումնասիրեն: Թոփալյանն այնքան չի հասկացել, որ իմ վնասվածքն ավելի լուրջ է և մնայուն հետք է թողնելու. ո՞նց է դրա տակից դուրս գալու»:

Թերթը նաև անդրադարձել է դեռևս 2005թ. Տոլյատիի օդանավակայանում Ռաֆայել Շահմուրադյանի սպանության դեպքին` հիշեցնելով, որ նա մեկնել էր ավտոմեքենաներ գնելու նպատակով և իր հետ ունեցել էր 250 000 ԱՄՆ դոլար գումար: Մարդասպանները տարել էին նաև այդ գումարը: Մինչ օրս իրավապահներին հայտնի չեն Ռ.Շահմուրադյանի սպանության դրդապատճառները:

«Շահմուրադյանի բիզնես գործունեությունը հաջողությամբ շարունակում են ծավալել նրա երկու որդիները, որոնց պատկանում են «Ավտովազ»-ի դիլլեր, «Արմենիա-Լադա» և «Կարկոմավտո» ընկերությունները»,- գրում է թերթը: