Կոմիտեի նախագահն ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները ողջունել են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շարունակական զարգացման Հայաստանի հանձնառությունը, մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին ու պաշտպանական բարեփոխումների առաջընթացը, պատրաստկամություն հայտնել շարունակելու հետագա աջակցությունը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումների առթիվ ՆԱՏՕ-ի անդամ երկրները իրենց ցավակցություն են հայտնել զոհերի ընտանիքներին, ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Քննարկումների հիման վրա որոշում կայացվեց 2016թ. ՀՀ Պլանավորման և Վերանայման Գործընթացի Գործընկերության Նպատակների փաստաթուղթը ներկայացնել Հայաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հաստատմանը: