«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Նախօրեին դատարանը մերժել էր ապրիլի 15-ին Ռոբերտ Քոչարյանի առանձնատան մուտքի ուղղությամբ նռնակ նետելու մեջ մեղադրվող Հովհաննես Մուրադյանին կալանավորելու միջնորդությունը և մեղադրյալին ստորագրությամբ ազատ էր արձակել: Դատարանի որոշումը մեկնաբանելիս ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը լրագրողներին ասել էր, թե դատարանի որոշումը բազմաթիվ հակասություններ և անճշտություններ է պարունակում, իբր քննիչի միջնորդությունը դատարանը «և բավարարել է, և մերժել»:

Իրականում, պարզվում է, ՔԿ-ն ընդամենը փորձել է շահարկել դատական դեպարտամենտի աշխատակիցների տեխնիկական սխալը: Մուրադյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը «Ժողովուրդ»-ին ասաց. «Ոչ մի հակասություն էլ չկա, պարզապես տեխնիկական վրիպակ է տեղի ունեցել: Դատարանի աշխատակիցները անզգուշությամբ Հովհաննես Մուրադյանի կալանքի գործի որոշմանը 1 թե 2 էջ այլ գործի որոշումի էջեր են կցել»,- պարզաբանեց փաստաբանը՝ պնդելով, որ Մուրադյանն իրականում չի կալանավորվել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: