«Իրավունք հետաննություն »թերթն անդրադարձել է ոստիկանության Եղվարդի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կորյուն Հարությունյանի մահվան դեպքին: Ինչպես գրում է թերթը, հրազդանցիների շրջանում խոսակցություններ են տարածվել, որ նա շատերին է վատություն արել, այսինքն՝ ուներ շատ թշնամիներ կամ որ գնդապետը թմրանյութերի նկատմամբ հակում է ունեցել, որի պատճառով մեծ պարտքեր է կուտակել և այլն:

Թղթակիցը զրուցել է Կ.Հարությունյանի քրոջ որդու` Արման Եղիազարյանի հետ, ով բացառել է շրջանառվող խոսակցությունները և ասել, որ դրանք հեռու են իրականությունից:

Նա նաև ասել է, որ իրականությանը չեն համապատասխանում նաև այն խոսակցությունները, թե Կ.Հարությունյանը վաճառել է իր ունեցվածքը:

«Նա իր գործին, օրենքին նվիրված ոստիկան էր և երբևէ նույնիսկ չէր հանդուրժում հարազատի կողմից թույլ տրված անօրեն որևէ արարք»,- ասել է Ա.Եղիազարյանը:

Իսկ թղթակցի այն հարցին, թե արդյոք հավատում են գնդապետի ինքնասպանությանը, Ա.Եղիազարյանը պատասխանել է. «Երբ ասեկոսեներ տարածվեցին, որ նա կարող է ինքնասպանություն գործած լինի, մենք բոլորս ապշեցինք, զարմացանք, որ կարելի է անգամ մտածել այդ մասին: Ինքն այդպիսի վիճակում չէր, որ իր վրա ձեռք բարձրացներ:

Մենք հաստատ բացառում ենք ինքնասպանության վարկածը»: