«Փաստն այն է, որ ժխտումը աստիճանաբար ավելի քիչ վստահության է արժանանում հենց Թուրքիայում։ Տարիների շարունակվող ժխտողականությունը հանգեցրել է նրան, որ հասարակությունն սկսել է ավելի շատ խոսել Ցեղասպանության մասին։ Նրանք, ովքեր դա ժխտում են, հոգնեցուցիչ աշխատանքով են զբաղվում, քանի որ այդ հարցը երբեք չի մաքրվի պատմության տարեգրությունից»,- Երևանում «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Արեւմտյան համալսարանի պրոֆեսոր Հենրի Թերիոն:

նա իր ելույթն անվանել էր «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման մեկ դար»։ 

Ըստ նրա՝ Թուրքիան մեծ ֆինանսական ռեսուրսներ է ներդնում իր քարոզարշավի համար։ Նա նաև նշում է, որ հարաբերությունների բարելավմանը պետք է նպաստեն ռեպարացիաները։ Պատմական արդարությունը պետք է վերականգնվի։ Դա հայ բնակչության համար ծանր հոգեբանական հետևանք է ունեցել՝ «Մարդիկ զրկվեցին իրենց ունեցվածքից, հողերից, բիզնեսից, տներից, բանկային հաշիվներից։ Այդ հայկական կարողությունների հիման վրա կառուցվեց այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը։ Հայկական համայնքի կրոնական, մշակութային եւ այլ ոլորտների ոչնչացումը ժողովրդագրական կոլապսի հետ հայկական ինքնությունը շատ փխրուն դարձրեց»: