Պետք չէ թացն ու չորը խառնել: Երբեմն, երբ բացասական երևույթները քննադատում ենք, տարբերություն չենք դնում իրականի և կեղծի մեջ`մրոտելով իրականն ու ազնիվը: Երբ Արցախում էի, կարծում էի, որ վերադառնալուց հետո շատ գրառումներ կկատարեմ, ասելիք շատ կունենամ: Ինչևէ վերադարձա, բայց մտքերս այնքան շատ են ու էմոցիոնալ, որ չեմ կարողանում կենտրոնանալ ու գրել: Կսպասեմ, երբ կարողանամ ասելիքս առանց էմոցիաների շարադրել:
Երբ հապշտապ մեկնեցինք Արցախ, դեռ պարզ չէր, թե թիկունքում ինչ կլինի, ինչպես ազգը իրեն կդրսևորի, կար միայն ներքին համոզմունք, որ միասնական կլինենք:
Հուրախություն ինձ և բոլորիս մեր թիկունքը ամուր էր`քաղաքական դաշտը միասնական, կամավորների նոր և ավելի մեծ հոսք, ահռելի քանակությամբ օգնություն ժողովրդի կողմից, կազմակերպված մեդիադաշտ ,միասնական ֆեյսբուքահայություն և այլն: Մի խոսքով ամեն Հայի երազած միասնություն:
Ինչևէ եղավ հրադադար և ոմանք շտապեցին Արցախում փիառվելու, ինքնագովազդի և գեղեցիկ նկարներ ունենալու: Հասարակության գիտակից և առողջ մասը արդարացիորեն քննադատեց այդ բացասական գործընթացը, բայց....:
Բայց ոմանք գիտակցաբար, կամ անգիտակցաբար սկսեցին ԹԱՑՆ ՈՒ ՉՈՐԸ ԽԱՌՆԵԼ:
Վերադառնալուց հետո, ինձ համար առնվազն տարօրինակ և վիրավորական էր, երբ մամուլում հանդիպում էի գրառումներ, որոնցում, ասվում էր, որ Երկրապահները Արցախ են մեկնել ինքնագովազդի , Որ Մանվել Գրիգորյանը իր քաղաքապետ որդուն զինադադարից հետո տարավ Արցախ փիառվելու, և այլ, մեղմ ասած զառանցանքներ :
Եթե ոմանք բազմոցին մարմնի փափուկ մասը դրած գրում են, որ կրակահերթերի և հրետակոծության տակով Արցախում դիրքեր մեկնելը, զոհեր տալը, գնդակների և արկերի տարափի տակ դիրքեր պահելը դա ինքնագովազդ է, ուրեմն `այո, Երկրապահը ինքնագովազդով է զբաղված, քննադատողները նույնպես կարող էին գալ և իրենց գովազդել, եթե իհարկե մաման թողներ:
Մի քանի օր է լռում եմ, բայց նյարդերս չեն հերքում. եթե որոշ պաշտոնյաներ`հագած ծիծակ և փայլուն կոշիկներ, իրենց երեխաներին տարան առաջնագիծ ,որ զինադադարյան փիառով զբաղվեն, ապա նույնը ասել Մանվել Գրիգորյանի որդու`Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մասին, անտեղյակություն է, կամ`ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ : Եթե մինչ այդ օրերը, Կարեն Գրիգորյանին ճանաչել եմ որպես լավ մարդ, լավ քաղաքապետ , ապա այժմ ես նրան ճանաչեցի, որպես լավ հրամանատար: Հրամանատար, ով զինադադարից երկու օր առաջ մեզ հետ նույն ճանապարհով, որ հրետակոծվում էր եկել է զորամաս, նույն ճանապարհով եկել է դիրքեր, օրվա մեջ լավագույն դեպքում երկուսից երեք ժամ է քնել, ամեն օր թուրքի նշանառության տակ դիրքից դիրք է անցել, բազմաթիվ և բազմապիսի կազմակերպչական հարցեր է լուծել, չլքելով տեղակայման վայրը թիկունքից օգնության տեղափոխումն է կազմակերպել, մեզ հետ նույն հացն է կերել, նույն ջուրն է խմել, բոլորի պես թողել է իր տունն ու ընտանիքը և եկել: Գուցե ասեք, որ նախօրոք գիտեր մոտալուտ զինադադարի մասին? : Նաև հանդիպել եմ մեր ու մեր հրամանատար Կարեն Գրիգորյանի նկարների հետ կապված քննադատության: Սկսած 19 րդ դարից, բոլոր պատերազմներում մասնակիցները նկարվել են և նկարվելու են, դա հիշողություն է, երբ չգիտես 5 րոպե անց ողջ կլինես թե ոչ, քննադատում են քննադատելու համար:
Հ. Գ. Վստահ եմ կլինեն ոմանք, որ ինձ կմեղադրեն կեղծավորության մեջ. Թքած. Ես գիտեմ, որ իմ խիղճը մաքուր է, իսկ ինձ անձամբ ճանաչող ցանկացած անձ գիտի, որ ոչ կեղծավոր եմ, ոչ`պատվեր կատարող, ոչ`օճառի հետ սեր ունեմ:
Տիգրան Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից: