Գագիկ Բեգլարյանի մոտ բյուջեի միջոցների վատնումը պայմանական ռեֆլեքսի է վերածվել, որը ոչ մի կերպ չի կարողանում ու չի ցանկանում վերացնել։ Գաղտնիք չէ, որ պատերազմական ու հետպատերազմական օրերին ամենաշատ քննադատված պետական այրերից մեկը հենց Գագիկ Բեգլարյանն էր, ով մինչև այս ամենն էլ առանձնանում էր ոչ ամենալուսավոր ու անբիծ իմիջով, իսկ պատերազմից հետո նրա վրա սևեռվածության աստիճանն էլ ավելի մեծացավ։
Եվ ի՞նչ եք կարծում, Գագիկ Բեգլարյանը որևէ հետևություններ արե՞ց այդ ամենից։ Դատելով նրանից, որ բարձրացված ոչ մի խնդիր լուծում չի գտել, ինչպես նաև նրանից, որ Բեգլարյանը շարունակում է պաշտոնավարել նույն անարդյունավետ ու պետական միջոցների անիմաստ վատնելուն ուղղված ոճով՝ ոչ մի հետևություն էլ չի արվել։
Այսօր հայտնի դարձավ, որ մեր «լուսավոր» նախարարն իր՝ օգնականուհու (ուշադրություն դարձրեք․․․ օգնականուՀՈՒ) Երևան-Մոսկվա-Բարսելոնա-Մոկվա-Երևան ավիատոմսեր է ձեռքբերել պետության հաշվին և գինը կազմել է 1,320,000 ՀՀ դրամ։
Բանն այն է, որ մեզ վստահեցնում են, որ չինովնիկների գործոուղումների համար էկոնոմ դասի տոմսեր են ձեռքբերվում։ Լրագրողական պարզ հետաքննությունը պարզել է, որ եթե անգամ երեկ էկոնոմ կարգի տոմսեր պատվիրեին (դա ամենաթանկ տարբերակն է), ապա գումարը երկու անգամ ավելի էժան կլիներ։ Նման գումար կարող էր կազմել միայն այն դեպքում, եթե վերջին պահին 2 բիզնես դասի տոմս պատվիրվեր ու դա արվեր չվերթի նախորդ օրը։
Կապի և տրանսպորտի նախարարությունից էլ վստահեցրել են, որ իրենք տենդերով են տոմս գնում և ընտրում են ամենաէժան տարբերակը։ Ինչպես տեսնում ենք, ԿՏՆ-ում լկտիաբար ստում են։
Հիմա հարց․ դեռ որքա՞ն պետք է հանդուրժենք Գագիկ Բեգլարյանի նման պահվածքն ու պաշտոնավարումը։ Այս մարդը պարզապես ստեղծված է պետությունը թալանելու և թուլացնելու համար։ Հանուն ի՞նչ քմահաճույքի են սրա նմանին այսքանից հետո էլ պպաշտոնում պահում։
Վազգեն Ղազարյանի ֆեյսբուքյան էջից: