Վովա Գասպարյանը լրագրող Սիրանույշ Պապյանին ասում է՝ ես քո մեջ կին չեմ տեսնում: Եվ սա այն բանի համար, որ լրագրողն իր մասնագիտական պարտքն է կատարում: Վովա Գասպարյանը և մասնագիտական պարտքը իրարից հեռու են այնքան, որքան նախամարդը՝ տիեզերանավից: Մեկը լիներ հարցներ, պարոն Գասպարյան, իսկ դուք ձեր մեջ ի՞նչ եք տեսնում՝ դուք ոստիկանապե՞տ եք, բեմին կարոտ անտաղանդ դերասա՞ն, թե՞ հոգեխանգարված փոքրիկ բռնապետ: Ո՞վ եք դուք: Զինվորների մայրերին փողոցով քարշ տվող մարդակերների պարագլուխն եք դուք: Զինվորներ, որ իրենց կյանքը սահմանին տալիս են, որ դուք այստեղ մեծախոսեք կանացիության շուրջ: Բայց կանացիության մասին դատարկախոսելուց ձեր տղամարդկությունը չի ավելանում, որովհետև հնարավոր չէ ավելացնել այն, ինչ գոյություն չունի:

Իսկ Սիրանույշը մտածելու ոչինչ չունի, քանի որ ոչ միայն հրաշալի մասնագետ է, այլև հարգված ու սիրված անձ ու կին, ու..հեռու մնացեք խելացի կրթված կանանցից:).. Թերևս մի մտահոգություն կունենա Սիրանույշը՝ իր երկրի անունը քցող նմանատիպ կերպարների մասով.

Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան էջում: