Ադրբեջանի Դաշնակիցներից է Պակիստանը, ով չի ճանաչել ՀՀ անկախությունը, ու այս նախադասությունն ես ասում եմ ամենայն հպարտությամբ: Ինձ պետք չեն այնպիսի դաշնակիցներ, որտեղ մինչև այժմ ստրկություն գոյություն ունի: Ինձ պետք չի, որ այդ երկրի ղեկավարությունը ճանաչի ՀՀ անկախությունը:

«Ավրորա» Մրցանակաբաշխության մասնակից, հազարավոր պակիստանցիների կայնք փրկած, գոնե իմ համար հերոս՝Սայիդա Ղուլամ Ֆաթիման, շատ բան պատմեց այդ երկրում տիրող իրավիճակի մասին: Մեզ պետք է Սայիդա Ղուլամ Ֆաթիմայի նման պակիստանցիները գան Հայաստան ու ճանաչեն մեր երկիրը, որտեղ մարդը գնահատվում է, ոչ թե Պակիստանի ծախու իշխանավորները, որոնք մինչև հիմա ստրկության կողմնակիցն են:

Ադրբեջանի իշխանությանը կարող է միայն աջակցել Էրդողանի ռեժիմն ու Պակիստանի ստրկավաճառները: Այս ամենը պետք է հասկանան ադրբեջանցիներն ու սկսեն պայքարը սեփական բռնապետի դեմ, ես չեմ ցանկանա, որ ինչ-որ մի օր Ավրորայի եզրափակչում կանգնած լինի մի ադրբեջանցի կին կամ տղամարդ ու պատմի, թե ինչպես է գերությունից ու խոշտանգումներից ազատել հազարավոր երեխաների ու ընտանիքների:


Էդգար Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից: