ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված`Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` որոշում եմ.
Ալիկ ՄԻՐԶԱԲԵԿՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից»։
Նշենք, որ ՊՆ ամենահարուստ փոխնախարարը, համենայնդեպս, ըստ պաշտոնական հայտարարագրերի, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանն է: Նրա հայտարարագրած ունեցվածքը ՊՆ նախարարի, այլ փոխնախարարների և գլխավոր շտաբի պետի հայտարարագրած ունեցվածքներից էլ ավելին է: