Անվտանգության ժամանակակից մարտահրավերները պահանջում են ավելի գործանական և արդյունավետ համագործակցություն ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի միջև: Այս մասին երեքշաբթի օրը նշել է Ուկրաինայի ԱԳ նախարար ԵԱՀԿ-ի գործող նախագահ Լեոնիդ Կոժարան ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի հանդիպմանը ունեցած իր ելույթի ժամանակ :

«ՄԱԿ-ը ԵԱՀԿ-ի  հիմնական գործընկերներից մեկն է: Քանի որ անվտանգության մարտահրավերները շարունակվում են ծավալվել, ԵԱՀԿ-ՄԱԿ համագործակցությունը պետք է դառնա ավելի գործնական և արդյունավետ»,- նշել է Կոժարան:

Կոժարան հաստատել է, որ ԵԱՀԿ ուժեղ գործընկեր է ՄԱԿ-ի համար տարածաշրջանում միջազգային խաղաղություն և անվտանգություն սահմանելու համար: Նա նշել է ԵԱՀԿ-ի ակտիվ մասնակցությունը խաղաղ միջնորդության հարցում, և որ ուկրաինական նախագահությունը առաջընթաց է արձանագրել տարածաշրջանի սառեցված հակամարտությունների`  Մերձդնեստրյան, Լեռնային Ղարաբաղը, Վրաստանում և Հարավ-արևելյան Եվրոպայում(Բելգրադի և Պրիշտինիայի միջև) էական և տևական ուծումներ ստանալու հարցում:

Մասնավորապես Ուկրաինայի ԱԳ նախարարը նշել է.«ամբողջությամբ աջակցում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում խաղաղ լուծման համար կողմերին ցուցաբերած օժանդակության հարցում: Լեոնիդ Կոժարան մտադիր է հունիսին կատարվելիք այցի ժամանակ աջակցել համանախագահներին կոչը ակտիվացնելու  խաղաղ բանակցությունները:

ԵԱՀԿ նախագահը նաև ուշադրություն է դարձրել ՄԱԿ-ի հետ համագործակցությանը զինաթափման, թմրանյութի վաճառքի, միջազգային հանցագործության, մարդկային թրաֆիքինգի դեմ պայքարի ասպարեզներում: Խոսալով տնտեսական հարցերի մասին Կոժարան նշել է ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի համագործակցության մեծ ներուժի մասին ստեղծելու առևտրային և տրանսպորտային միջանցիկ ուղիներ: «Մենք կանխատեսում ենք անգամ ավելի ջերմ համագործակցություն Միացյալ Ազգերի հետ և հուսով ենք ստանալ ձեր ամբողջ աջակցությունը հետագա ամիսների ընթացքում»,- նշել է ԵԱՀԿ նախագահը: