Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի այսօրվա նիստը, որտեղ ՀԱԿ մաս կազմող «ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը պետք է ՀԱԿ-ն առողջացնելու իր փաթեթը ներկայացներ, որով առաջարկում է լուծարել ՀԱԿ համակարգողի լիազորությունները և ղեկավարումն իրականացնել ռոտացիոն կարգով` ՀԱԿ մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչներից, ամենայն հավանականությամբ, չի կայանա: Երեկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Աարգսյանը «Հրապարակի» լրագրողին ասել է. «Իսկ ո՞վ է ասում, որ նիստ է լինելու, քառօրյայի աշխատանքների ենք, և չեմ կարծում, որ նիստ կլինի»,- տեղեկացնում է «Հրապարակը»:
Ինչու՞ ՀԱԿ-ը նիստ չի անելու


