Ադրբեջանի զինվորական վերնախավը սեփական խաղաղ բնակչությանը օգտագործում է որպես կենդանի վահան։ Ինչպես հայտնում է Պաշտպանության Բանակը, զորքերի շփման գծում՝ Մարտակերտի ուղղությամբ, թշնամին խոշոր տրամաչափի զինատեսակներով կրակում է մեր դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղությամբ։
Ադրբեջանի Թարթառի շրջանի սահմանամերձ բնակավայրերում խուճապային իրավիճակ է տիրում. խաղաղ բնակչությունը բողոքում է, որ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՀՐԵՏԱՆԻՆ ՏԵՂԱԿԱՅԵԼ Է ԽԱՂԱՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԹԻԿՈւՆՔՈՒՄ, ուստի երբ հայկական կողմը պատասխան կրակ է բացում, վնասվում են նաև խաղաղ բնակավայրերը։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Բաքվի բռնապետի համար մարդկային կյանքերն արժեք չունեն, և վերջինս սեփական նկրտումներին հասնելու համար ընդունակ է ամեն քայլի։
Աշոտ Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից: